-
19.04.2018|
21:21
«Ոստիկանության հայտարարությունները, թե հավաքի կազմակերպիչներն իրենց սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների, չի համապատասխանում իրականությանը»` հայտարարել են «Իմ քայլը» և «Մերժիր Սերժիր» քաղաքացիական նախաձեռնությունները։
-
19.04.2018|
21:20
«Մոտ 16 հազար մարդ է մասնակցել նոր վարչապետի դեմ Հայաստանում կազմակերպված բողոքի ակցիաներին»,- գրում է բրիտանական Daily Telegraph-ը` ներկայացնելով երևանյան բողոքի գործողությունների ընթացքը:
-
19.04.2018|
21:19
Հայաստանի վարչապետ ընտրվելուց և նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը այսօր առաջին անգամ կառավարության նիստ է անցկացնելու: Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից Հանրապետության հրապարակի մերձակայքում էր: Նա երեկ հայտարարել էր, որ փորձելու են կառավարության, մի շարք նախարարությունների շենքեր շրջափակել` աշխատանքը խափանելու նպատակով:
-
19.04.2018|
20:47
Նախագահ Արմեն Սարգսյանը մտահոգություն է հայտնել վերջին օրերին երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կողմերին հրավիրում է երկխոսության՝ «լավագույն ելք գտնելու համար»:
-
19.04.2018|
18:38
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել կառավարության շենքի դիմաց: «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ցուցարարները կառավարության շենքի դիմաց են:
-
19.04.2018|
14:25
Նիկոլ Փաշինյանը նախարարությունների աշխատակիցներին կոչ արեց ներքին աշխատանքային կարգով ստորագրահավաք սկսել նախարարությունների շրջանում համաժողովրդական շարժմանը, թավշյա հեղափոխությանը աջակցելու մասին.
-
19.04.2018|
14:20
Մայրաքաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող երթերի և հավաքների մեկնարկի օրից` 2018-ի ապրիլի 13-ից, դրանց կազմակերպիչների և մասնակցների գործողությունները հանգեցրել են հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի, մի շարք հիմնարկների բնականոն գործունեության խաթարմանը` ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
-
19.04.2018|
14:16
«Մարդկանց իրավունքներն ու ազատություններն ամենաառաջնայինն են։ Առաջնային իրավունքները, եթե իրապես իրականացվեն տրամաբանության սահմաններում, որևէ կերպ չեն խոչընդոտի տնտեսական զարգացմանը»:
-
19.04.2018|
08:22
Պետության հեռացող ղեկավարը երեքշաբթի օրը նշանակվել է վարչապետ` չնայած բազմահազանոց հանրահավաքներում, որ սկսվել են ուրբաթ օրը, նրանից պահանջում են հեռանալ` գրում է Աուրելիա Աբդելբոստը Liberation-ում:
-
19.04.2018|
08:18
Արդեն մի քանի օր` հազարավոր մարդիկ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում բողոքում են նախկին նախագահի վարչապետ դառնալու դեմ: Բողոքներում արտահայտվում է և ընդհանուր դժգոհությունը Հայաստանի քաղաքականությունից` գրում է Մարկուս Ակերետը շվայցարական Neue Zürcher Zeitung-ում:
_button_compact">